News

ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Educational 2017-11-28

Նախորդ շաբաթը <<Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում նշանավորվեց մի շարք միջոցառումների, բաց դասերի անցկացմամբ: Դրանցից էր 7-րդ դասարանում <<Տեխնոլոգիա>> առարկայից ուսուցչուհի Ա. Ստեփանյանի կազմակերպած բաց դասը <<Խոհարարություն>> թեմայով: Մասնակից աշակերտները բաժանվել էին 3 խմբերի՝ վարդագույն, երկնագույն և կանաչ: Յուրաքանչյուր թիմին հանձնարարված էր պատրաստել մեկական ուտեստ՝ աղցան, լավաշով փաթաթան և տորթ: Աշխատանքին զուգահեռ աշակերտները տեղեկություններ հաղորդեցին պահածոյացման կանոնների, սննդային թունավորումներից խուսափելու և առողջ սննդակարգի մշակման մասին: Դասի ավարտին աշակերտները ներկաներին մատուցեցին իրենց պատրաստած ուտեստները. վարդագույն թիմը՝ <<Լավաշով փաթաթանը>>, երկնագույն թիմը՝ <<Նռնաքարե ապարանջան>> աղցանը, կանաչ թիմը՝ <<Տորթ>>:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.