News

ԳԱՂԱՓԱՐԻ ԶԻՆՎՈՐԸ

Educational 2017-11-27

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշեցին ՀՀ Ազգային հերոս,աննկուն զինվոր Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը: Ուսուցչուհի Հ. Պողոսյանը ամեն ինչ արել էր աշակերտներին մոնթեական ոգի ներարկելու, հայրենասիրություն և ազգասիրություն դաստիարակելու համար: Աշակերտները Մեծն Ավոյի ծննդյան տոնին ոգեկոչեցին ոչ միայն Գաղափարի զինվոր Մոնթեին,այլև հայ մեծանուն զորավարների մի ողջ աստղաբույլ` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մեծն Նժդեհ, Դրո, Անդրանիկ Օզանյան, Մարշալ Բաղրամյան, Դավիթ Բեկ,Կոմանդոս, Վազգեն Սարգսյան,Ռոբերտ Աբաջյան: Բոլորը շնորհավորեցին և իրենց խոնարհումը բերեցին Մեծ հայրենասերին: Բանաստեղծություններով, երգերով ու խոսքերով աշակերտները ոչ միայն մեծարեցին Մոնթե-Ավոյին,այլև ներկայացրին նրա կյանքի փառավոր ուղին: Նորօրյա հերոս Ռ. Աբաջյանի բերանով հավաստեցին, որ այսօրվա սերնդի մեջ թևածում է մոնթեական ոգին և երդվեցին լինել Մոնթե և մյուս քաջազուն հայերի գործի իրական շարունակողները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.