News

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Featured 2017-11-24

Ո՞վ է մեզ լսող, մեզ խանգարող կամ մեզ հետ համագործակցող աշակերտը: Ինչո՞ւ ենք մենք այս կամ այն վերաբերմունքը դրսևորում դասավանդման ընթացքում: Ահա այս և շատ այլ հետաքրքիր հարցադրումներ բացահայտեցին «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչները՝ հասնելով խառնաշփոթում համագործակցության բանալիներով լի եզրափակիչ կայարան: Իսկ Գնացքում այս անգամ Արմավիրի մարզի համանուն քաղաքի թիվ 10, Արմավիրի մարզի Մյասնիկյանի, Երևանի թիվ 169, թիվ 161 և թիվ 173, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի, Արզականի, Աբովյանի թիվ 7, Նոր Հաճընի թիվ 3 դպրոցների մանկավարժներն էին: Հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հարազատ դարձած Dasaran-ին՝ ընդգծելով, որ եռօրյա սեմինարի շրջանակում ձեռք բերեցին ոչ միայն կիրառելի հմտություններ, այլև հրաշալի ընկերներ: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.