News

Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության

Educational 2013-08-09

Երեկ «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը խոսել է «Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի մասին. «Մենք քննարկում ենք համամարդկային արժեքները, սկսելով մշակույթից, որի կենտրոնում մեր երկրի արժեքն է»,- նշել է նա:
Տիկին Ղազանչյանի խոսքով ծրագիրը իրականացվելու է 4 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Բուլղարիայում և Թուրքիայում: Կազմակերպվելու են կլոր սեղաններ, որոնք հնարավորություն են տալու երիտասարդներին խորհել իրենց երկրի մշակութային ժառանգության շուրջ: Երիտասարդները իրենց մտքերը կկիսեն Սևծովյան ավազանի երկրների արժեքների և մշակութային զանազանության վերաբերյալ և կքննարկեն, թե ինչը կարող է հիմք հանդիսանալ կայուն համագործակցության և զարգացման համար Եվրոպայում: Սա նաև կնպաստի այս 4 երկրների երիտասարդների միջև հարաբերությունների զարգացմանը՝ նրանց կրթություն տրամադրելով ԵՄ հիմնական արժեքների վերաբերյալ:
 
 «30 հայ պատանիներ՝ 16-22 տարեկան, որոնք եկել են տարբեր գյուղերից, մասնակցելու են ծրագրին և մեկնելու են 4 երկրները: Մշակութային ժառանգությունը հայերի համար շատ ցավոտ և կարևոր թեմա է: Երեխաները մեծ ցանկություն ունեն մեր մշակութային արժեքների վրա հիմնված քննարկումների մասնակցել: Քննարկումները կտևեն մինչև սեպտեմբերի 1-ը»,- ասել է Ա.Ղազանչյանը:
 
 «Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ աջակցել տարածաշրջանում ընդհանուր արժեքների և Եվրոպայի հարուստ մշակութային բազմազանությանը համախոհ և այն գնահատող մշակութային միջավայրի շուրջ համագործակցության և գործընկերության հաստատմանը: Ծրագրին 12 ամիս շարունակ կմասնակցեն ավելի քան 2300 երիտասարդներ գործընկեր երկրների քաղաքաբնակ և գյուղաբնակ վայրերից: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.