News

Հայ սպան՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն

Sports 2017-11-24

ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը նոյեմբերի 18–21–ը Լեհաստանի Ռումիա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն: PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ և 75 կգ քաշային կարգերում Սարգիսը Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում՝ երկրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից և զրկվել երեք վերջույթներից: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.