News

Dasaran-ում մեկնարկեց «PIN կոդ» նոր նախագիծը

Featured 2017-11-22

Այսօր Dasaran կրթական կենտրոնում տրվեց դպրոցների ղեկավար կազմի համար նախատեսված «PIN կոդ» աշխատանքային սեմինարի մեկնարկը, որի նպատակն է փոխանցել արդիական կրթաձևերին համապատասխան կիրառելի մեխանիզմներ գտնելու սերունդների դաստիարակության հիմնաքարը հանդիսացող կարևորագույն օղակի՝ դպրոցի կառավարման սեփական արդյունավետ բանաձևը: Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված աշխատանքային սեմինարի շրջանակում կրթական կենտրոն այցելած հանրակրթական դպրոցների տնօրեններն անդրադարձան Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգին, նրանց իրավունքների դաշտը կարգավորող օրենսդրությանը, սոցիալ-հոգեբանական զարգամցմանն ու աշակերտ-ուսուցիչ-ընտանիք-դպրոց համակարգի առավել արդյունավետ փոխգործակցության ուղիներին: Մասնագիտական ուղղորդմամբ աշխատանքային սեմինարի մասնակիցներն անդրադարձ կատարեցին նաև երեխաների տարիքային ճգնաժամերին և աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում՝ դուրս բերելով նրանց «վատ» վարքի պատճառները և վերլուծելով մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Դե իսկ «PIN կոդ»-ի մասնակիցների հնչեցրած դրական կարծիքներն ու շնորհակալական խոսքերն անշուշտ լավագույն գնահատակնն են և սեմինարի շարունակականության գրավականը: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.