News

Բաց դաս «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից

Educational 2017-11-22

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում նոյեմբերի 21-ին 6-րդ դասարանում Գ. Բաբայանը հետաքրքիր և բովանդակալից բաց դաս անցկացրեց ՀԵՊ առարկայից: Թեման կարևոր էր և արդիական՝ «Ապաշխարություն»: Դասին հրավիրված էին հարակից դպրոցների ՀԵՊ-ի ուսուցիչներ, ՔԴԿ ներկայացուցիչ և Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գալուստը: Դասի նպատակն էր պարզել ապաշխարություն խորհրդի իմաստը, կարգը, փուլերը: Աշակերտները ակտիվ էին ամբողջ դասի ընթացքում, պատասխանում էին ուսուցչի տված հարցերին և փորձում կապել առօրյայի հետ: Դասի վերջում աշակերտները շփվեցին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գալուստի հետ, ստացան նրա օրհնությունը: Մ.Գևորգյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.