News

Ռայան Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի հավաքականից

Sports 2017-11-22

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերը ժամանել է Երևան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա: «Ֆեդերացիայի և մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- նշել է Արա Պողոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի կարծիքով Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, ովքեր իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար: «Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր և ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարեւոր խաղացող է, բայց ոչ ամենակարևորը: Բասկետբոլը թիմային մարզաձև է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որևէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- նշել է Նիկշա Բավցևիչը: Բոթրայթի պարտականություններն ազգային հավաքականում կկատարի խաղարկող Ամիրան Ամիրխանովը, ով երկար տարիներ ընգրկված է մեր ընտրանու կազմում: Հիշեցնենք, որ թիմը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում՝ Դանիայի ընտրանու հետ: Աղբյուրը՝ Panorama.am, Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.