News

Մայաների բուրգերի ավերակներում 9 մետր երկարությամբ արձան է հայտնաբերվել

Featured 2013-08-08

Գվատեմալայում` մայաների բուրգերի ավերակների ուսումնասիրությունների ժամանակ հնագետները շատ լավ պահպանված արձան են հայտնաբերել: Այն ունի 9 մետր երկարություն և 2 մետր բարձրություն:
Հնագետների կարծիքով՝ գտածոն թվագրվում է մոտավորապես 590թ.-ով: Գիտնականները կարծում են, որ մայաները արձանին հատուկ նշանակություն են տվել. գտնվելով դամբարանում՝ այն պետք է պաշտպաներ հանգուցյալին: Նրանք կարծում են, որ գտածոն առաջին օրինակներից է այն բանի, թե ինչպես են մայաների ղեկավարները հավերժացրել իրենց կառավարումը արվեստի գործերում:
 
Բուրգի խորքում գտնված մարդու կմախքը և բազմաթիվ զարդերը հնագետներին թույլ են տվել ենթադրել, որ ամբողջ բուրգը պատկանել է մայաների հիերարխիայի անդամներից կամ բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչներից մեկին:
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.