News

Ճարտարագիտական համալսարանում նոր լաբորատորիաներ կբացվեն

Educational 2013-08-08

Երեկ Ֆորում ակումբում ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը խոսեց Ճարտարագիտական համալսարանում կրթության որակը բարձրացնելու առաջիկա ծրագրերի և վարձավճարների թանկացման մասին:
«Մինչև 2012 թվականը պոլիտեխնիկն աշխատել է ցածր աշխատավարձերով, ինչի միջոցով հնարավոր չի եղել ո´չ պրոֆեսորադասախոսական կազմին նորմալ վճարել, ո´չ  լաբորատորիաները զինել: Իսկ վարձավճարների բարձրացման հաշվարկներն արվել են ավելացող գործիքների ծախսերի հիման վրա»,- ասաց Ա.Ավետիսյանը:
 
«Սա գնահատված մեծ ծրագրի ընթացք է»,- նշեց Ավետիսյանը` ավելացնելով, որ վարձավճարների բարձրացումն ամեն կերպ բարելավելու է իրենց վիճակը` թե ենթակառուցվածքների, թե որակի և թե սարքավորումների առումով:
 
«Այս պահին ևս չորս լաբորատորիա է նախապատրաստվում, որոնք կբացվեն հոկտեմբեր ամսին: Աշխատելու ենք հավասարակշռված բյուջեով, մեզ մոտ կգա սովորելու նա, ով կարող է սովորել»,- ավելացրեց Ավետիսյանը: Նրա խոսքով` պետք է դիմորդին ապահովել այն ամենով, ինչի վրա նա պետք է սովորի:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.