News

Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային ռեկորդակիրներից մեկը

Sports 2017-11-17

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ միջազգային ռեկորդակիրներից մեկը: Հայաստանի պատմության լավագույն ռմբարկուն, Կիպրոսի հետ ընկերական խաղում անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, հավաքականում իր գոլերի թիվը հասցրել է 25-ի: Դեռ 2013 թվականին Մխիթարյանը գերազանցել է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդը՝ ԱԱ-ի ընտրական փուլի Իտալիայի հետ խաղում դառնալով գոլի հեղինակ (2:2): Նա շրջանցել է ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, ով Հայաստանի հավաքականի կազմում 11 գոլի հեղինակ է դարձել: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստներին, ովքեր իրենց հավաքականների կազմում ռմբարկուական ռեկորդ են սահմանել. Հայաստան. Հենրիխ Մխիթարյան՝ 25 գոլ/70 խաղ Բելգիա. Ռոմելու Լուկակու՝ 31 գոլ/ 65 խաղ Բուլղարիա. Դիմիտար Բերբատով՝ 48 գոլ/ 78 խաղ Կոլումբիա. Ռադամել Ֆալկաո՝ 28 գոլ/ 70 խաղ Անգլիա. Ուեյն Ռունի՝ 53 գոլ/ 119 խաղ Մեքսիկա. Խավիեր Էրնանդես՝ 49 խաղ/ 99 խաղ Հոլանդիա. Ռոբին վան Պերսի՝ 50 գոլ/ 102 խաղ Հյուսիսային Իռլանդիա. Դևիդ Հելի՝ 36 գոլ/ 95 խաղ Պորտուգալիա. Կրիշտիանու Ռոնալդու՝ 79 գոլ/ 147 խաղ Շոտլանդիա. Դենիս Լոու՝ 30 գոլ/ 55 խաղ Շվեդիա` Զլատան Իբրահիմովիչ՝ 62 գոլ/ 116 խաղ Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.