News

Լևոն Արոնյանը կմասնակցի «Գրան պրիի» եզրափակիչ փուլին

Sports 2017-11-16

Պալմա Դե Մալյորկայում այսօր մեկնարկելու է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։ Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը կմրցի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ։ Մասնակիցների թվում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): Մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 25-ը. նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։ Մցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 17։00-ին: Աղբյուրը՝ Chess.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.