News

Ցուցադրական դաս IV դասարանում

Educational 2017-11-15

Նոյեմբերի 13-ը համարվում է բարության միջազգային օր և զուգադիպությամբ՝ <<Բարությունը փոխում է աշխարհը>> թեմայով ցուցադրական դասն համընկավ այդ օրվա հետ: Չորրորդ դասարանի աշակերտները անհամբերությամբ էին սպասում դասին, նրանք ստեղծոլ էին մի պլակատ՝ իմ կատարած բարի գործը թեմայով, և յուրաքանչյուր աշակերտ ցանկանում էր ներկայացնել իր աշխատանքը: Պաստառի վրա կար թե՛ լուսանկարներ, թե՛ ձեռքի աշխատանքներ, թե՛ փոքրիկ շարադրանքներ: Յուրաքանչյուր նոր նյութ քննարկելիս սովորում են ռազմավարական նոր կանոններ, ինչը թե՛ ուսանելի է և թե՛ հետաքրքիր: Դասից դաս երեխաներն ավելի հաստատակամ են լինում, ավելի ազատ են շարադրում իրենց մտքերը: Դասի խթանման փուլում կիրառվեց <<Խոսող փայտիկ>> մեթոդը: Իմաստի ընկալման փուլում <<Վեց գլխարկներ>> մեթոդը, որը ի զարմանս թե՛ ինձ և թե՛ մյուս ուսուցիչներին խմբերը ձևավորվեցին առանց աղմուկի ու խառնաշփոթի, կարողացան հստակ պատասխան տալ՝ իրենց ընտրած գույնի գլխարկը կրելով: Կարողացան բանավոր և գրավոր պատասխանել մի շարք հարցերին: Կշռադատման փուլում կիրառվեց 5 րոպեանոց շարադրանքը, որի միջոցով կարողացան արտահայտել իրենց մտքերը հանձնարարված հարցի շուրջ և 2-3 աշակերտ այն կարդացին <<Հեղինակի աթոռից>>: Վերջում տրվեց տնային աշխատանք <<Հարգանքի այբուբենը >> լրացնելու համար բերել բառեր, օգտվելով համակարգիչներից կամ դիմել ծնողների օգնությանը: Զովաբերի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի դասվար Սվետլանա Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.