News

3000-ամյա ամրոց՝ Վանա լճի ընդերքում

Featured 2017-11-14

Վանա լճի ընդերքում հայտնաբերվել է մոտավորապես 3000 տարվա պատմություն ունեցող ամրոց: Ըստ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշի՝ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին: Նա նշել է նաև, որ քանի որ Վանա լճի ջուրը աղի է, ամրոցի պատերը հիանալի կերպով պահպանվել են ջրի տակ և չեն վնասվել: Պրոֆեսորը բացատրել է, որ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ, ջրի ափին հիմնվելով, կառուցել են տարբեր շինություններ: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.