News

Հայաստանի սամբոյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Sports 2017-11-10

Նոյեմբերի 10-12-ը Սոչիում անցկացվող սամբոյի աշխարհի 2017 թվականի առաջնությանն այս անգամ կմասնակցի 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել նոյեմբերի 8-ին: Աշխարհի առաջնությունում մրցագորգ կմտնեն Ասյա Լալազարյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյաը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Արսեն Խանջյանը (100 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Էռնեստ Հայրապետյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Ավետիք Պողոսյանը (82 կգ): Հայաստանի պատվիրակության կազմում Սոչի են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Նշենք, որ առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՛Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգլադեշի սամբիստները: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.