News

«Ա» տառի ուսուցումը դարձավ տոն

Educational 2017-11-09

Նոյեմբերի 8-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեցին <<Ա>> տառի ուսուցմանը նվիրված բաց դասեր 1-ին <<ա>> և 1-ին <<բ >> դասարաններում: Դասերի ընթացքում աշակերտները ներկայացրին երկու ամսվա ընթացքում սովորած իրենց հարուստ գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Ուշագրավ էին խմբային աշխատանքները, որոնց ընթացքում դասարաններից մեկը մետաղալարից ստացավ Ա տառը, իսկ մյուս դասարանում ծեփամածիկից պատրաստեցին այն: Հետաքրքիր էին նաև լիցքաթաթող վարժանքները, որոնք նույնպես առնչվում էին թեմային: Դասերն ընթանում էին ուրախ երգերով, մրցույթներով, որոնք ամփոփում էին իրենք՝ փոքրիկները: Երեխաներն արդեն ունեն << գիտելիքների խորհրդավոր աշխարհի բանանալին>> և կարող են սկսել գրել –կարդալ մեսրոպյան տառերով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.