News

Գեղամ Սարյան

Educational 2017-11-08

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում պոեզիայի ժամ էր ՝ նվիրված Գեղամ Սարյանին: Սարյանական գույների , հույզերի ու ապրումների, վերհուշի ու արբեցումի բանաստեղծության աշխարհում էին ուսուցիչ ՝ Մ. Հարությունյանը և 7-րդ դասարանի աշակերտները: Ներկայացնելով Սարյան բանաստեղծի կենսագրական և ստեղծագործական ուղին՝ բացեցին հեղինակի բանաստեղծական հուզաշխարհը լի արևներով , արցունքներով , բեկումներով ու խնջույքներով : Աշնանային եղանակը նպաստել էր ասմունքի հուզականությանը, ապահովել հոգու ներդաշնակ միջավայր : <<Կարոտի երգից >> , մինչև <<Մայրիկի երգ >> -ը , <<Քրիզանթեմ>> , <<Բարդիների պուրակում>> …. Աշակերտները հասկացան գնահատեցին,արժևորեցին գրական մնայուն արժեքները ՝ ի դեմս հայ գրողների:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.