News

Երկու մեդալ՝ թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Sports 2017-11-07

Նոյեմբերի 2-5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ: Մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ՝ ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ: 59 կգ քաշային կարգում Ռոման Հայրապետովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ խաչատրյանը 68 կգ քաշային կարգում՝ առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա ապրիլին կկայանա աշխարհի երիտասարդների առաջնությունը (վայրը դեռ հայտնի չէ), որից մեկ շաբաթ անց հենց նույն վայրում տեղի կունենա 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.