News

ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկում

Featured 2017-11-06

2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 127 մլրդ դրամ, որը 0,6 մլրդ-ով պակաս է 2017 թվականին հատկացված գումարից: «Այս նվազումը, մեր ընկալմամբ, պիտի ազդեցություն չունենա կրթության բնագավառի որակական ցուցանիշների վրա»,-նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր զեկույցում նշել է, որ 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունեն. կրճատումը չի անդրադառնում կրթության բովանդակության և որակի վրա: «Կրճատումը կլինի տեխնիկական ոլորտում։ Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար։ Դպրոցներում ցերեկային պահակի կարիք չկա ու այդ հաստիքի կրճատումը ևս ավելորդ միջոցների խնայման կբերի»,-մանրամասնել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ մամուլում նշված թվերը, թե 5000 հաստիքի կրճատում է եղել, չի համապատասխանում իրականությանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.