News

«Ստամբուլյան հուշեր» գիրքը՝ թուրքերեն թարգմանությամբ

Featured 2017-11-03

Ստամբուլում հրատարակվել է արևմտահայ հայտնի գրող Հակոբ Մնձուրիի «Ստամբուլյան հուշեր» գրքի թուրքերեն թարգմանությունը: Մնձուրիի այս գործն առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին: Մնձուրիի՝ «Ստամբուլյան հուշեր» գիրքը ներառում է հայ գրողի՝ 1897-1940 թվականների հուշերը, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրության փլուզման, Թուրքիայի հանրապետության հիմնադրման ու դրան հետևած բեկումնային շրջանների մասին պատմող մարդկային պատմությունները՝ համեմված տեղական կոլորիտով: Մնձուրին պատմում է վաղուց պատմություն դարձած Կ.Պոլիսի, Բեշիքթաշի, Հիսարի հացթուխների, հայ, հույն, թուրք, ալբանացի, մակեդոնացի արհեստավորների կյանքի մասին: Նշենք, որ գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակել է «Արաս» հրատարակչությունը, որը հիմնադրվել է Ստամբուլում 1993 թվականինին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.