News

«Ա» տառի ուսուցումը

Educational 2017-11-02

Հոկտեմբերի 17-ին, Երևանի հ. 144 հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները, դասվարներ՝ Վարդուհի Խաչատրյանի հետ միասին հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դասը: Նրանք ներկայացրեցին , որ հազարավոր սերունդներ սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: ՈՒ բացվում է հրաշքների աշխարհը: Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը , ներկայացվեց երգերի ներքո , ներկայացրեցին «Ա» տառը: Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ, աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառե է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն: Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Կ.Գասպարյանը մաղթեց բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.