News

Ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիա՝ Հայաստանում

Sports 2017-11-01

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Մոսկվայի սպորտկոմիտեի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, մարզաձևի առաջատար մասնագետներ Օլգա Սբիտնևայի և Իվան Յուդինի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի զարգացման հարցեր: Նախարարը փաստել է, որ այսօր Հայաստանում շատ են ակրոբատիկական ռոքնռոլով զբաղվել ցանկացողները՝ նշելով, որ այս՝ նախնական փուլում, ռուս մասնագետների հետ համագործակցությունը հնարավորության կտա ստեղծելու Հայաստանի ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիա, որն էլ կզբաղվի մարզաձևի զարգացմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել ամուր և կայուն հիմք, որի վրա հնարավոր կլինի ապահովել մարզաձևի հետագա զարգացումը: Այդ նպատակով նախատեսում ենք կազմակերպել սեմինարներ՝ առաջատար ռուս մասնագետների մասնակցությամբ և այդ հարցում ակնկալում ենք ձեր օգնությունը»,- նշել է Հ. Ռոստոմյանը: Նշենք նաև, որ ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամները Երևանում արդեն հասցրել են մարզումներ անցկացնել: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.