News

Ցուցադրական դասղեկի բաց դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում

Educational 2017-11-01

4-րդ դասարանում կրկին ցուցադրական դասղեկի բաց դաս էր: Այս անգամ թեման վերաբերվում էր խտրականությանը, կարծրատիպերին: Աշակերտները դադարներով կարդացին փոքրիկ նյութը՝ Նա ուզում է ֆուտբոլ խաղալ, քննարկեցին մի շարք հարցեր: Աշակերտները դիդակտիկ թեմատիկ նկարի վրա աշխատեցին և դատողություններ արեցին: 45 րոպեն կարծես անցավ մի շնչով՝ հետաքրքիր խաղ, վարժանք, խաղ, հարց, քննարկում, նույնիսկ երգ, այդ ամբողջը ծայրից ծայր ընդգրկվում և առնչվում էր թեմային համահունչ: Դասին ներկա էր կրկին Քայլ առ քայլ ծրագրի հիմնադիր ներկայացուցիչը, որը դասի քննարկման ժամանակ հայտնեց իր կարծիքը. Դասի ճիշտ պլանավորման և անցկացման մասին, նշեց երբ որ ձևավորվում էին տարբեր խմբեր , այն արվում էր այնքան սահուն և աննկատ, որ ժամանակի կորուստ չէր լինում, ինչը ևս շատ կարևոր էր: Աշակերտները կարողանում էին յուրաքանչյուր հարցին տալ հստակ, դիպուկ, երբեմն նաև զարմանալի պատասխաններ: Դասին կիրառվեց Խոսող գրիչ, Չորս անկյուններ մեթոդները, Խոսող սրտիկ, Շրջանականերից դուրս մեթոդական հնարները: Դասի կշռադատման փուլում երեխաները ոգևորված ներկայացնում ու հայտնում էին իրենց կարծիքները, նշում, թե ինչն ավելի դուր եկավ իրենց, այդ ամենը այնպիսի ոգևորությամբ էին անում, որ կարծես ինձ՝ դասվարիս, տրամադրում էին նախապատրաստվել հաջորդ բաց դասին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.