News

«Միկի. հայ հերոս» ֆիլմը՝ նոյեմբերի 16-ին

Sports 2017-10-31

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը շուտով կհեռարձակվի MUTV-ի եթերում: «Միկի. հայ հերոս» վերնագրով 60 րոպե տևողությամբ ֆիլմը կցուցագրվի նոյեմբերի 16-ին: Այն կպատմի Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք և նրա հոր՝ Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: «Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,- նշվում է ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարության հաղորդագրության մեջ: Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.