News

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրիվի սոցիալական աջակցություն

Educational 2017-10-28

Ըստ կառավարության նիստում ընդունված համապատասխան որոշման՝ բյուջեի պահուստային ֆոնդից 103 միլիոն 419 հազար դրամ գումար կհատկացվի Կրթության եւ գիտության նախարարությանը: Ըստ որում՝ այդ գումարից 26 միլիոն 582.6 հազար դրամը կտրամադրվի սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման, իսկ 76 միլիոն 836.7 հազար դրամը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով: Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.