News

ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը հանդիպել է Ռուսաստանի բուհեր ընդունված հայ ուսանողների հետ

Educational 2013-08-05

Ս.թ. օգոստոսի 2-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացավ ՌԴ-ի բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելությունը: «Ճիշտ որոշում եք կայացրել` դիմելով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ որակյալ կրթություն ձեռք բերելու համար»,- իր խոսքում նշեց դեսպանը:
Նրա խոսքով այն ուսանողները, ովքեր դիմել են իրենց արտասովոր են` ոչ սովորական: Ռուսներին նրանք ներկայացնելու են հայկական մշակույթը, գիտությունն ու ոգին. «Ռուսաց լեզուն կդառնա կարևոր լեզու ձեզ համար, մեր համալսարանները գրկաբաց սպասում են ձեզ»: 
 
Ըստ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի` մոտ 300 հայ ուսանողներ այս տարի կգնան Ռուսաստան սովորելու համար. «Այնտեղ կլինեն դժվարություններ ուսանողների համար` նոր կյանք, նոր ընկերներ, սակայն արդյունքում կստանան բարձր կարգավիճակ: Նրանք պարտավոր են բարձր պահել մեր երկրի անունը»:
 
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի համոզմամբ` Ռուսաստանի լավագույն համալսարանները հայ երիտասարդներին են սպասում: Նրանք կանեն ամեն ինչ, որ անթերի կրթություն ստանան երիտասարդները: Իսկ ուսանողներն իրենց հերթին կբացահայտեն ռուս և հայ երկրների բարեկամության գինը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.