News

«Սասունցի Դավիթ». ստեղծվել է հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը

Featured 2017-10-25

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը: Հավելվածում առկա են «Ասմունք», «Ինտելեկտուալ խաղեր» (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), «Փազլ» բաժինները, ինչպես նաև Վիքիպեդիայի, «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: Հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են էպոսի վերաբերյալ հարցերի պատասխաններին առնչվող էպոսի հատվածները: Հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով «Անդրոիդ» (android) համակարգի «Փլեյ մարկետ» (Play market) ծրագրից` հայերենով կամ անգլերենով գրելով «Սասունցի Դավիթ»: «Իոս» (ios) համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամսից: Հավելվածն ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.