News

Վառվել է Օլիմպիական խաղերի կրակը

Sports 2017-10-25

Հունաստանում՝ Հին Օլիմպիայում, տեղի է ունեցել 2018 թվականի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահի վառման արարողությունը: Ջահը վառել է հույն դահուկավազորդ Ապոստոլոս Անգելիսը, ով մասնագիտանում է դահուկավազքում և բիաթլոնում: Կրակը վառվել է արևի ճառագայթներից: Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Օլիմպիական կրակն ութ օր հետո կհասնի Աթենք, որտեղից էլ կուղևորվի Փհենչհան: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Փոխանցումավազքին կմասնակցի շուրջ 7500 ջահակիր: Հոկտեմբերի 31-ին ջահը կհանձնվի «Փենչհան-2018»-ի կազմկոմիտեի ներկայացուցչին։ Ջահի վառման արարողությանը ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.