News

Ինքնավարության օր

Educational 2017-10-24

Հետաքրքիր էր օրը Արտենիի թիվ 1միջն. դպրոցում:Աշակերտական ինքնավարություն էր: 6-12-րդ դասարաններում դասերը վարում էին աշակերտները: Հետաքրքիր մեթոդ էր մշակվել. դասացուցակին համապատասխան՝աշակերտները բաշխել էին դասաժամերը միմյանց միջև,նախապես պատրաստվել հաջորդ թեմայի մատուցմանը: Դասերը վարելիս՝ <<ուսուցիչ>> աշակերտները, ջանում էին մատչելի և հասկանալի բացատրել, հարցնել, մեկնաբանել ,պատասխանել, մեթոդներ կիրառել… Դասաժամերը անցան հետաքրքիր, որը նպաստեց աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խորացրեց հարգանքը ուսուցչի հանդեպ: Չնայած <<ուսուցիչները>> խոստովանեցին, որ լարված էին ու շփոթված, այնուամենայնիվ սիրով և պատվով ստանձնեցին մանկավարժի պատասխանատու դերը:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.