News

Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա՝ 7-11-րդ դասարանցիների համար

Featured 2017-10-24

Հայաստանի Հանրապետության դպրոցների աշակերտների համար կկազմակերպվի ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա, որին կարող են մասնակցել 7-11-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման նպատակն է հայտնաբերել տաղանդավոր, խելացի և նպատակասլաց երեխաների, որոնք հետագայում կարող են աշխատել միջուկային ոլորտում։ Օլիմպիադան կանցկացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա: Աշակերտների ընտրական փուլը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-29-ին: Օլիմպիադան կկազմակերպվի Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի նախաձեռնությամբ: Աղբյուրը՝ Armedia.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.