News

Հայրենասիրական այց

Educational 2017-10-24

21.10.2017թ Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի տնօրենությունը / ի դեմս տնօրեն Գ. Աբրահամյանի և տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ. Սանթրոսյանի / և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ մայոր՝ Գ. Զաքարյանը կազմակերպել էին դպրոցի VII-IX դասարանների աշակերտների այց Եռաբլուր պանթեոն: << Ուսուցիչներիս, ընկերներիս հետ խորին հուզմունքով ու ազգային արժանապատվության վեհ գիտակցումով շրջեցինք հերոսների շիրիմների միջով, լսեցինք նրանց սխրանքների մասին : Թեև բազմիցս եմ եղել այնտեղ եղել , բայց յուրաքանչյուր հաջորդ այցելությունը նոր շունչ է տալիս ու զորացնում այնտեղ ամփոփված հերոսների ուժով , անցած հերոսական ճանապարհով: Կանգ առանք ապրիլյան քառօրյա պատրազմում հերոսացած տղաների շիրիմների մոտ, որտեղ էլ հայրենասիրական երգեր հնչեցրինք ի նվիրումն անմահ հերոսների: Հանդիպեցինք քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծնողներին, խնկարկեցինք միասին՝ հարգանքի տուրք մատուցելով մեր անձնազոհ եղբայրներին և ուխտեցինք զինվորը դառնալ նրանց գաղափարների ,արիության , ամնացորդ հայրենասիրության: Եղանք նաև Արցախում հերոսաբար զոհված մերօրյա լեգենդ Արմենակ Ուրֆանյանի ծնողների հյուրը: Երբ զրուցում էինք , ինձ թվաց , թե ուր որ է հերոսն ինքը ներս կմտնի ու կներկայացնի իր շքանշանները: Նրա ներկայությունն ամենուր էր: Խիզախ տղաները , հավերժացած հերոսներն են կերտում մեր պատմությունը՝ անսասան պահելով մեր երկրի հիմքերը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փառավորի, հզորացնի , շենացնի նրանց արյունով , հարզատների արցունքներով ներծծված հայոց տունը>>: IX«ա» դասարանի աշակերտուհի՝ Կարինե Միսկարյան

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.