News

Երևանի գերազանցիկ աշակերտները հանգստացան Բուխարեստի ճամբարում

Educational 2013-08-02

Երևանի մի շարք դպրոցների գերազանցիկ աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար` հանգիստն անցկացնելու: Երեկ Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը հյուրընկալել էր հանգստից վերադարձած աշակերտներին:
«Ուրախ եմ, որ կարողացանք այդ հնարավորությունն ընձեռել ձեզ։ Սա Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքների հետ, որոնց հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության պայմանագրեր ունենք։ Այնպես որ, շարունակեք լավ սովորել և լավագույնս դրսևորել ձեր գիտելիքները նաև մշակութային ու մարզական բնագավառներում: Վստահ եղեք, որ ձեր ջանքերը այսուհետ ևս կգնահատվեն»,- նշեց Տարոն Մարգարյանը։
 
Երեխաները քաղաքապետին պատմեցին իրենց տպավորությունների մասին և ընդգծեցին այն մեծ ուշադրությունը, որ ցուցաբերել է հյուրընկալող կողմը։
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.