News

Թուրքիայում առաջին գրախանութները հիմնել են հայերը

Featured 2017-10-23

Օսմանյան կայսրությունում առաջին գրախանութի հիմնադիրն է եղել Առաքել Թոզլույանը: Այս մասին նշել է թուրք սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «Բիրգյուն» պարբերականում: Նա նշել է, որ առաջին գրախանութը Թոզլույանը հիմնել է դեռևս 1875թ.-ին: Թուրք սյունակագիրն ընդգծել է, որ հայ գրավաճառներն առաջինն էին, որ գրավաճառությունն Օսմանյան կայսրությունում զարգացրին որպես առևտրի առանձին ճյուղ և առանձնացրին այն հնավաճառությունից: «Մեր երկրում առաջին նման գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել. ծխախոտի խանութներում, սրճարաններում հանդիպող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ է, որ մեր առաջ հայտնվեցին որպես առանձին ապրանք», - նշում է Ռեֆիք Դուրբաշը: Հայտնի է, որ Առաքել Թոզլույանը ծնունդով Կեսարիայից է եղել: Իր գրախանութը մահից առաջ թողել է Անդոն Նահիկյանին և ունեցած պարտքերի պատճառով մահացել է չքավորության մեջ: 1914 թվականին Բաբըալի պողոտայի վրա գործող գրախանութը փակվել է. վերջին երկու տարում այն ղեկավարել է Առաքելի որդին՝ Լևոնը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.