News

<<Ա>> տառի շնորհանդեսը

Educational 2017-10-20

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում արդեն ավանդույթ դարձած , <<Ա>> տառի շնորհանդեսն էր՝ առաջին դասարանում : Դասվար Լ. Սարգսյանը կառուցել էր հետաքրքիր բաց դաս ՝ ժամանակակից մեթոդներով , ստեղծել էր գեղեցիկ միջավայր պատկերազարդ նկարներով, դեկորացիաներով : Աշակերտները խոսում էին համարձակ և անկաշկանդ:Մանուկների շուրթերով մեծարվեց հայերենի առաջին ուսուցիչ , հայ դպրության և լուսավորության մեծ ջատագով՝ Մ. Մաշտոցը: Այնուհետև աշակերտները կազմեցին <<Ա>> տառով սկսվող բառեր . արև ,արջ, աղվես, աղավնի… Յուրաքանչյուր բառին համապատասխան կերպարով աշակերտները ներկայացրին իրենց: Երգեցին <<Ա>> տառի երգը, հանելուկներ գուշակեցին , <<Ա>> տառով փոքրիկ պատմություն պատմեցին և երդվեցին լինել ազնիվ աշակերտ ու բարձր պահել դպրոցի պատիվը: Դաս - միջոցառումն ավարտվեց <<Ծնունդդ շնորհավոր Ա՜….>> վանկարկումներով: Դպրոցի տնօրեն տիկին Մ. Շատոյանը շնորհավորեց ծնողներին , դասվար Լ. Սարգսյանին <<Ա>> տառի մուտքի առիթով և հորդորեց նպաստել աշակերտներին հայեցի դաստիարակություն , իր գոհունակությունն արտահայտելով միջոցառման վերաբերյալ :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.