News

ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարությունները կհամագործակցեն զինծառայողների կրթության հարցում

Educational 2013-08-01

Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:
Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
 
Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուի կողմից:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.