News

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Featured 2017-10-18

Բոլորս, ի վերջո, նույն գնացքում ենք… Ո՞վ է մեզ լսող, մեզ խանգարող կամ մեզ հետ համագործակցող աշակերտը: Ինչո՞ւ ենք մենք այս կամ այն վերաբերմունքը դրսևորում դասավանդման ընթացքում: Ահա այս և շատ այլ հետաքրքիր հարցադրումներ բացահայտեցին «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչները՝ հասնելով խառնաշփոթում համագործակցության բանալիներով լի եզրափակիչ կայարան: Իսկ Գնացքում այս անգամ Երևանի թիվ 149, թիվ 164, Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 8, Արարատի մարզի Ավշարի, Կոտայքի մարզի Գեղաշենի, Արմավիրի մարզի Ոսկեհատի, Արագածոտնի մարզի Արուճի, Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 3 դպրոցների մանկավարժներն էին: Հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հարազատ դարձած Dasaran-ին՝ ընդգծելով, որ եռօրյա սեմինարի շրջանակում ձեռք բերեցին ոչ միայն կիրառելի հմտություններ, այլև հրաշալի ընկերներ: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.