News

<< Ա >> տառի ուսուցում I ա դասարանում

Educational 2017-10-18

<< Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ –ի I ա դասարանում տոնական տրամադրություն էր. դասարանը զարդարված էր ծաղիկներով, փուչիկներով, պաստառներով, նկարներով: Փոքրիկների կյանքում նշանակալից իրադարձություն է. նրանք պիտի ծանոթանան և իրենց անփորձ թաթիկներով պիտի գրեն մաշտոցյան հազարամյա գրի I տառը` այբ –ը` ա-ն: Դասվար Աննա Մկրտչյանի առաջարկած հանելուկների բոլոր պատասխաններն սկսվեցին << ա >> տառով: Երեխաները ճանաչեցին և յուրացրին << ա>> տառը: Դասավանումը կատարվեց խաղերով, հանելուկներով, երգերով, նկարներով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.