News

Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Sports 2017-10-18

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով 195 կգ արդյունք: Իզաբելլան փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում և փոքր արծաթե մեդալ՝ հրում վարժությունում: Նա նշել է, որ յուրաքանչյուր մրցումից հետո փորձում է վերլուծել և ուղղել իր սխալները ու հաջորդին լավ մասնակցել: Այս քաշային կարգում հաղթող է դարձել Ռումինիայի ներկայացուցիչ Մադալինա Բյանկա Մոլյեն՝ երկամարտի 203 կգ արդյունքով, իսկ արծաթե մեդալ է նվաճել Ուկրաինայի ներկայացուցիչ Վերոնիկա Իվասյուկը՝ երկամարտի 202 կգ արդյունքով: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.