News

Ֆիզիկա. Հաջողության բանաձև

Featured 2017-10-13

Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնություն: Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթներ, միմյանց կապող օրենքները, բացահայտում է երևույթների կապերն ու պատճառները: Ֆիզիկոսներն զբաղվում են գրեթե մինչև բացարձակ զրո աստիճանի սառը և աստղի միջուկի ջերմաստիճանի գերտաք նյութերում տեղի ունեցող երևույթներով, ուսումնասիրում են, թե ինչպես են շարժվում էլեկտրոնները, հոսում հեղուկները, ինչպես է էներգիան փոխարկվում մի տեսակից մյուսի և բազմաթիվ այլ երևույթներ: Ֆիզիկայի խնդիրն է բացահայտել բնության ընդհանուր օրենքները, դրանց միջոցով բացատրել բնության մեջ տեղի ունեցող երևույթները և դրանք ծառայեցնել մարդկությանը: «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումն էլ կբացահայտի ֆիզիկայի գաղտնիքները և ֆիզիկոսների հաջողության բանաձևը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.