News

Հայրենաճանաչողական այց․․․

Educational 2017-10-13

Այս անգամ նախաձեռնությունը XI դասարանցիներինն էր:Որոշել էին հայրենաճանաչողական այցի ուղղությունը. Գոշավանքը, Հաղարծինն և Պարզ լիճը սպասում էին: Աշակերտները ծանոթ էին վանքերի պատմությանը, մնում էր աչքով տեսնել, փարվել քարերին, վայելել հոգևոր հարստությունը: Դե, իսկ պատմության համար անհրաժետ պայման է նկարվելը: Այդպես էլ արեցին: Անմահացաան Մխիթար Գոշի ամենատես հայացքի ներքո, ասեղնագործ քարերին հպված: Պարզ լճի խշշոցի ներքո մանրամասնեցին լճի մասին լեգենդը, տխրեցին հերոսների ճակատագրի համար, հավատացին, որ նրանք երջանիկ են երկնքում, և լիճի մեղմ երգը նրանց անմեռ սիրո պատմությունն է: Թախծեցին, բայց ազգային երգն ու պարը, հանելուկներն ու խնդուկը փոխեցին տրամադրությունը: Դժգոհելու միակ պաատճառն այն եղավ , որ օրը, ցավոք, նաև մայրամուտ ունի: Հայրենի եզերքի գեղեցկությունը կոպերի տակ պահած, սերը սրտերում ամբարած՝ աշակերտները վերադարձան՝ ճանապարհին քննարկելով, թե հաջորդ երթուղին դեպի ուր է ձգվելու: .

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.