News

Այս տարի ևս հաջողությամբ իրականացվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերը

Educational 2013-07-31

Ս.թ. հուլիսի 8-ին բացվել էր ՀՀ Սփյուռքի Նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցը, որի նպատակներն են աջակցել սփյուռքի մեր հայրենակիցներին մայրենի լեզու սովորել արագացված մեթոդներով, վերապատրաստել սփյուռքահայ ուսուցիչներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու և նրանց ազգային ինքնությունը հզորացնելու գործընթացին:
«Ծրագիրն անցյալ տարի իրականացվեց առաջին անգամ և ընդգրկվեց կառավարության ծրագրում, որպես գերակա ուղղություններից մեկը»,- նշում է Սփյուռքի Նախարարության՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
 
Բանախոսը նշեց, որ Ծաղկաձորում իրականացվող ծրագիրը ընթանում է 5 տարբեր ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում համապատասխան ծրագրերով` արևելահայերեն և արևմտահայերեն խմբերով, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, «Ազգային երգ և պար» դասընթացի ծրագիր, «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիր և Սփյուռքի լրագրողների վերապատրաստում: Ծրագրի մեջ ներառված են մոտ 220 հոգի մասնակիցներ.«Մասնակիցներ կան Լիբանանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից և Արևելյան եվրոպայից: Նրանք բոլորը սովորում և ապրում են Ծաղկաձորում: Նրանց մի մասը Հայաստան առաջին անգամ է այցելում: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, իսկ կավարտվի օգոստոսի 2-ին: Համեմատած անցյալ տարվա հետ, այս տարի մասնակիցների և գործընկերների քանակն ավելացել է»:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.