News

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Featured 2017-10-12

Արդեն հարազատ դարձած Գնացք 12-ի մասնակից մանկավարժները կրկին Dasaran-ում էին… Այդքան սպասված հանդիպման առիթը աշխատանքային սեմինարի ընթացքում զանազան հարցերով լցված դասարանագույն արկղիկն էր: Իրավիճակային քննարկման ընթացքում մանկավարժներն անդրադարձան աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում, ինչպես նաև վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքն այդ իրավիճակներում: Իսկ արդյունքում ձևավորվեց այն անհրաժեշտ գործիքակազմը, որն ըստ ուսուցիչների՝ արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Հանդիպման ավարտին Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը մանկավարժներին ներկայացրեց հանրակրթության վիճակագրության E-stat էլեկտրոնային վերլուծական գործիքը, որն ստեղծվել է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.