News

Հայաստանի հավաքականը՝ D դիվիզիոնում

Sports 2017-10-12

«Ազգերի լիգա» ֆուտբոլային մրցաշարի բոլոր 4 դիվիզիոնները ձևավորվել են ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով: Հայաստանն հայտնվել է D դիվիզիոնում, որտեղ ընդգրկվել են նաև Մակեդոնիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ֆարերյան կղզիները, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Մոլդովան, Մալթան, Կոսովոն, Անդորրան, Սան-Մարինոն և Ջիբրալթարը: Այս դիվիզիոնում կկազմվի 4 խումբ՝ 4-ական թիմերով: A դիվիզիոնում ընդգրկվել են վարկանիշային աղյուսակի առաջին 12 ներկայացուցիչները` Գերմանիան, Պորտուգալիան, Իսպանիան, Բելգիան, Անգլիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Իտալիան, Լեհաստանը, Իսլանդիան, Խորվաթիան և Հոլանդիան: Այստեղ կձևավորվի 4 խումբ` երեքական թիմերով: B դիվիզիոնում են հայտնվել այն հավաքականները, որոնք զբաղեցնում են վարկանիշային աղյուսակի 13-ից 24-րդ հորիզոնականներ: Դրանք են Ավստրիան, Ուելսը, Սլովակիան, Ուկրաինան, Իռլանդիան, Շվեդիան, Հյուսիսային Իռլանդիան, Ռուսաստանը, Դանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեխիան, Թուրքիան: Այստեղ ևս չձևավորվի 4 խումբ՝ 3-ական թիմերով: C դիվիզիոնում հանդես կգան Ռումինիան, Շոտլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Սերբիան, Ալբանիան, Նորվեգիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Իսրայելը, Բուլղարիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Էստոնին և Լիտվան: Այս դիվիզիոնում կլինի 1 խումբ 3 թիմերով, ինչպես նաև 3 խումբ՝ 4-ական թիմերով: Վիճակահանության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները կբաժանեն խմբերով: Նշենք, որ «Ազգերի լիգա»-ի վիճակահանությունը կկայանա 2018 թվականի հունվարի 24-ին Լոզանում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.