News

Օգոստոս ամիսը մայրաքաղաքում հարուստ կլինի միջոցառումներով

Featured 2013-07-30

Ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով` ս.թ. օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հաշվի առնելով, որ օգոսոտոս ամիսը Երևանում մշակութային միջոցառումների տեսանկյունից համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապահական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության», -երեկ` աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Նա հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել` ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.