News

Տոնդ շնորհավոր, իմ սիրելի' ուսուցիչ

Educational 2017-10-10

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում նշվում է ուսուցչի օրը: Տոնական բարձր տրամադրությամբ սկսվեց այդ օրը նաև Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում: <<Սիրելի ուսուցիչ>> խորագիրն էր կրում այդ օրը դպրոցում անցկացվող միջոցառումը: Աշակերտների շուրթերից հնչեցին ուսուցչին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, շնորհակալանքի ու մեծարման խոսքեր : Անթերի մշակված ու ճաշակով ընտրված երգն ու պարը հիացրին հյուրերին: Միջոցառմանը ներկա էին բոլոր ուսուցիչները, ծնողներ ու բարձր դասարանների աշակերտներ: Միջոցառման վերջում իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքը ուսուցիչներին ուղղեց տնօրեն Կ.Գևորգյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.