News

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցի ավելի քան 100 ըմբիշ

Sports 2017-10-06

Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կկայանա Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցի ավելի քան 100 ըմբիշ: Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի ըմբիշները։ Հայաստանը կներկայացնի մոտավորապես 55 ըմբիշ, այդ թվում` հավաքականի տղաները, բացառությամբ Գևորգի Կետոևի ու Լևան Բերիանիձեի: Ըստ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի՝ մրցաշարի անցկացման հիմնական նպատակը Հայաստանում ըմբշամարտի զարգացումն է: «Այս տարի ևս մրցաշարը կկայանա Վանաձորում: Ցանկանում ենք Հայաստանում մեծացնել ըմբշամարտի աշխարհագրությունը: Վանաձորի երեխաների համար սա լրացուցիչ խթան է այս մարզաձևով զբաղվելու համար»,- նշել է Արայիկ Բաղդադյանը: Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգևներ: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.