News

Հայ գրոսմայստերները` տարբեր մրցաշարերում

Sports 2013-07-29

Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատային օփեն մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա): Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը և Հովիկ Հայրապետյանն ունեն 4-ական միավոր:
Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սալեմ Սալեհից (ԱՄԷ):
 
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Նորիս Դելգադո Ռամիրեսից (Պարագվայ) և Սանդրո Մարեկոյից (Արգենտինա): ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանն ունի 4 միավոր:
 
Աղբյուրը` sport.1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.