News

Հոկտեմբերի 5-ին կկայանա Հայաստան-Լեհաստան հանդիպումը

Sports 2017-10-04

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել է մարզումները: Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականները կլինեն Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), իսկ մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա): Հայաստան-Լեհաստան խաղին Երևան կժամանի ավելի քան 1000 լեհ երկրպագու: Նշենք, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.