News

<< ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ>> ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՂԱՐԾԻՆԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Educational 2017-10-04

<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրերի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների աշակերտներն ապահովվում են սնունդով: Սեպտենբերի 8-ին Տավուշի մարզի Հղարծին գյուղի միջնակարգ դպրուցում տեղի ունեցավ Տավուշի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարությանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն, ՌԴ ֆինանսների նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ: Հաղարծինի միջն. դպրոցի տնօրինությունը՝ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանի գլխավորությամբ, կազմակերպել էր գեղեցիկ ընդունելություն: Հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, այնուհետև դպրոցի սաները նրանց ողջունեցին իրենց գեղեցիկ կատարումներով:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.