News

Հնարավոր է` որոշ մարզային բուհեր միավորվեն

Educational 2013-07-29

ՀՀ կառավարությունը Վանաձոր և Գյումրի քաղաքներում բուհերի խոշորացման նպատակով մարզային համալսարանների ստեղծման ծրագիր է մշակում: Արդեն ակտիվ քննարկումների փուլում է գտնվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի միավորման հարցը:
Ըստ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի` բուհերի միավորման նախագիծը շրջանառության մեջ է դրվել նախարարության կողմից և քննարկվել համապատասխան բուհերի ղեկավարների հետ, ինչ վերաբերում է գործընթացն սկսելու ժամկետներին` սահմանված կարգով կառավարության համապատասխան որոշում պետք է լինի:
 
ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի վերաբերմունքը, իր խոսքով, «ավելի քան դրական» է, և նա «ավելի քան իրատեսական» է համարում այդ գաղափարը հետևյալ պատճառաբանությամբ. «Մի կետից կառավարման, տարբեր համալսարան ունենալու խնդիրը նոր չէ, երևի արդեն մոտ երկու տասնամյակ է, եթե ոչ ավելի, այդ հարցը քննարկվում է տարբեր ատյաններում: Դա մեր հեռանկարի համար, առհասարակ մարզի հեռանկարի համար առաջնահերթ է. մենք մասնագետներ թողարկելու խնդիր ունենք»:
 
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարությունը բուհերի միավորման գաղափարն անիրատեսական է համարում: Բուհերի խոշորացումը, ըստ նրանց, բնական գործընթաց է, և դրանք կարելի է միավորել կրթության մակարդակը բարելավելու համար, բայց մեխանիկական միացումով այդ խնդրի լուծումը մեծ դժվարությունների առաջ կկանգնեցի: 
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.